Պրոգեստերոն
6000 դրամ
Նկարագիր
Պրոգեստերոնը կանացի սեռական հորմոն է՝ «հղիության հորմոն»: Արտադրվում է դեղին մարմնի կողմից և փոքր քանակությամբ սինթեզվում է մակերիկամների կեղևում։ Արյան մեջ պրոգեստերոնի կոնցենտրացիան աճում է օվուլյացիայից հետո և նվազում մինչև դաշտանային ցիկլի ավարտը։ Հղիության ժամանակ պրոգեստերոնի արտադրման հիմնական ֆունկցիան կատարում է ընկերքը։
Հենց պրոգեստերոնն է պահպանում հղիությունը, իսկ նրա պակասի դեպքում աճում է միոմետրիումի տոնուսի զարգացման և հղիության ընդհատման ռիսկը: Պրոգեստերոնի հիմնական մասը արյան մեջ գտնվում է սպիտակուցների հետ կապված վիճակում և միայն 1-2%-ն է ազատ վիճակում և մասնակցում է էնդոկրին համակարգի կարգավորմանը։ Ազատ պրոգեստերոնի որոշումը թքում թույլ է տալիս ճիշտ գնահատել նրա ակտիվ մասի քանակը։
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• նախընտրելի է հանձնել անոթի կամ 3-4 ժամ կերած չլինել թեստից առաջ
• խուսափել էմոցիոնիալ և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից՝ թեստից 24 ժամ առաջ
• նշանակող բժշկի հետ համաձայնեցնել, թե դաշտանային ցիկլի որերորդ օրը հանձնել
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ