Կալցիտոնին
10000 դրամ
Նկարագիր
Կալցիտոնինը վահանաձև գեղձի հորմոն է, որն արտադրվում է պարաֆոլիկուլյար C բջիջների կողմից: Կալցիտոնինը չափազանց կարևոր հորմոն է, որը պարատհորմոնի հետ միասին կարգավորում է արյան և ոսկրերի մեջ կալցիումի և ֆոսֆատի ճիշտ հարաբերակցությունը:
Կալցիտոնինի համար արյան անալիզն ունի ախտորոշիչ մեծ արժեք: Կալցիտոնինի բարձր մակարդակի դեպքում պարտադիր պետք է բացառվեն վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղը, բազմակի էնդոկրին նեոպլազիայի համախտանիշը, վահանաձև գեղձի հիպերպլազիան, հիպերպարաթիրեոզը, ինչպես նաև մակերիկամների ուռուցքը:
Կալցիտոնինի թեստավորումն իրականացվում է նաև մեդուլյար քաղցկեղի վիրաբուժական բուժումից հետո։ Ընդ որում, կոնտրոլ անալիզը կարող է առաջարկվել նույնիսկ ուշ հետվիրահատական շրջանում, ինչը հնարավորություն է տալիս բացառել ուռուցքային մետաստազների առկայությունը։
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն (Clot-Activator)
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։ 14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
10000 դրամ