Մարդու խորիոնային գոնադոտրոպին ընդհանուր (HCG)
6000 դրամ
Նկարագիր
Մարդու խորիոնային գոնադոտրոպինը (hCG) գլիկոպրոտեին է, որը կազմված է α- և β-ենթամիավորներից: Սովորաբար, hCG-ն սինթեզվում է փոքր քանակությամբ:
Նրա արտադրությունը զգալիորեն ավելանում է կանանց մոտ՝ հղիության ընթացքում։
Բացի նրանից, որ hCG-ն արտադրվում է հղիության ժամանակ պլացենտայի սինցիտիոտրոֆոբլաստի կողմից, hCG-ի արյան անալիզը նաև կիրառվում է մի շարք ուռուցքների հայտնաբերման (առաջին հերթին տրոֆոբլաստային) և նրանց բուժման արդյունավետության հսկողության համար: HCG-ն ծառայում է ոչ միայն վերարտադրողական համակարգի քաղցկեղի, այլև երիկամների, աղեստամոքսային տրակտի և թոքերի չարորակ նորագոյացությունների համար որպես մարկեր:
hCG թեստը մեծ նշանակություն ունի քաղցկեղով ախտորոշված հիվանդների վիճակի մոնիթորինգի համար, ովքեր բուժվում են կամ արդեն ավարտել են այն: HCG-ն նաև կիրառվում է տղամարդկանց մոտ ամորձիների քաղցկեղի ախտորոշման և բուժման ընթացքի հսկողության համար։
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն (Clot-Activator)
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։ 14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ