Կորտիզոլ մեզում
7500 դրամ
Նկարագիր
Կորտիզոլը մակերիկամների կեղևի հորմոն է։ Կարգավորում է ածխաջրերի, սպիտակուցների և ճարպերի նյութափոխանակությունը։ Կորտիզոլը ուժեղացնում է գլյուկոնեոգենեզը, ինչի արդյունքում արյան շիճուկում գլյուկոզի կոնցենտրացիան մեծանում է. ունի հակաբորբոքային և իմունոսուպրեսիվ ազդեցություն: Կորտիզոլը մեզում անալիզը հիպերկորտիցիզմի հայտնաբերման հիմնային թեստ է:
Մեթոդ
ԻՖԱ
Կենսանմուշ
մեզ (մեզի ստերիլ տարա)
Հետազոտության նախապայմանները
Հավաքվում է ստերիլ տարայում՝ 24 ժամվա ընթացքում, ընդ որում՝
• 1-ին օրվա առաջին մեզը բաց ենք թողնում, իսկ հաջորդ օրվա առաջին մեզն ավելացնում ենք ընդհանուրին, խառնում, դնում՝ սառնարան
• տարայի վրա գրվում է հավաքման սկզբի և վերջի ժամն ու ծավալը (մլ)
• լաբորատորիա մոտեցնել ոչ ուշ, քան 2 ժամվա ընթացքում
Իրականացման ժամանակացույց
Թեստի արդյունքը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
7500 դրամ