Վիտամին B12
10000 դրամ
Նկարագիր
Վիտամին B12-ը կամ ցիանոկոբալամինը կարևոր է նյարդային համակարգի ճիշտ աշխատանքի, էրիթրոցիտների կառուցման և բջիջներում ու հյուսվածքներում նյութափոխանակության գործընթացների համար:
Նրա անբավարարությամբ արյան մեջ փոփոխություններ են նկատվում, մասնավորապես՝ էրիթրոցիտները փոխում են իրենց ձևը: Օրգանիզմում չի արտադրվում և ստացվում է միայն սննդով։ Նրա պակասը օրգանիզմում կարող է լուրջ փոփոխություններ առաջացնել: Վիտամին B12-ի արտազատման խախտումը, նույնիսկ եթե այն նորմալ մատակարարվում և ներծծվում է, միշտ հանգեցնում է B12-ի դեֆիցիտային անեմիայի: Օրգանիզմից վիտամին B12-ի արտանետման շրջանը կարող է մոտ 500 օր տևել։ B12 պարունակող հաբերի և հավելումների երկարատև ընդունումից կարող է զգալիորեն բարձրանալ B 12-ի մակարդակը արյան մեջ։ Հաբերի և հավելումների ընդհանտումից հետո օրգանիզմից կարող է պահանջվել 1 տարի և ավել, որպեսզի այն օրգանիզմից արտանետվի։
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
10000 դրամ