Հակամյուլլերյան հորմոն (AMH)
10000 դրամ
Նկարագիր
Հակամյուլլերյան հորմոնը (AMH) գլիկոպրոտեին է, որն արտադրվում է ձվարանների գրանուլոզային բջիջների կողմից (կանանց մոտ) կամ Սերտոլի բջիջների կողմից (տղամարդկանց մոտ): AMH-ը մասնակցում է տղամարդկանց ներքին սեռական օրգանների նորմալ զարգացման մեջ՝ սաղմնածագման (էմբրիոգենեզի) փուլում, ձևավորելով Մյուլլերյան ծորանների ռեդուկցիա: Կանանց մոտ մասնակցում է դոմինանտ ֆոլիկուլի ձևավորման մեջ:
AMH-ի արյան անալիզը Ինհիբին В-ի և FSH-ի հետ մեկտեղ կիրառում են կանանց մոտ օվարիալ ռեզերվի գնահատման համար, անպտղության բուժման տակտիկայի որոշման նպատակով: Առանձին AMH-ի արյան անալիզը կիրառում են պոլիկիստոզ ձվարանների ախտորոշման դեպքում: AMH-ի մակարդակը կտրուկ բարձրանում է նաև գրանուլոզաբջջային ուռուցքների ժամանակ:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• նախընտրելի է հանձնել անոթի կամ 3-4 ժամ կերած չլինել թեստից առաջ
• խուսափել էմոցիոնիալ և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից՝ թեստից 24 ժամ առաջ
• նշանակող բժշկի հետ համաձայնեցնել, թե դաշտանային ցիկլի որերորդ օրը հանձնել
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
10000 դրամ