Շագանակագեղձի սպեցիֆիկ հակածին (PSA) ընդհանուր
6000 դրամ
Նկարագիր
PSA-ն սպիտակուց է (գլիկոպրոտեին), որն արտադրվում է շագանակագեղձի կողմից: Այն սերմնահեղուկը հեղուկացնող ֆերմենտ է, ինչի հետևանքով հակածնի մեծ մասն արտազատվում է դրա մեջ, և միայն մի փոքր մասն է սեկրեցվում արյան մեջ: Ընդհանուր PSA-ն չափավոր աճում է շագանակագեղձի հիպերտրոֆիայի (ադենոմայի), շագանակագեղձի սուր և քրոնիկական բորբոքային հիվանդությունների (պրոստատիտ) և միզուղիների վարակների դեպքում, սակայն այս հետազոտության հիմնական ախտորոշիչ արժեքը շագանակագեղձի քաղցկեղի ժամանակին հայտնաբերումն է:
Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց մոտ ամենատարածված քաղցկեղներից մեկն է: Այս հիվանդությունը հատկապես տարածված է 50 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ։ Որքան բարձր է արյան մեջ PSA-ի մակարդակը, այնքան ավելի վստահ կարող ենք խոսել շագանակագեղձի չարորակ պրոցեսի առկայության մասին։ PSA ցուցանիշի զգայունությունը զգալիորեն մեծանում է արյան մեջ այս նյութի ընդհանուր և ազատ ֆրակցիաների միաժամանակյա վերլուծությամբ և ստացված արդյունքների հարաբերակցությունը որոշելով:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ